Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալցխայում հանդիպել է տեղի հայության հետ։
Հանձնակատարը ներկայացրել է իր գլխավորած կառույցի տեսլականը, ինչպես նաև պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի։
Զարեհ Սինանյանն Ախալցխայում այցելել է նաև 3-րդ հայկական դպրոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն, ինչպես նաև Ծուղրութ գյուղ, որտեղ գտնվում է 10-րդ դարի հայտնի Ավետարանը։
Թողնել պատասխան