ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումները Վրաստանում

83982379_1617581928384410_7101823733555265536_n

Վրաստան կատարած այցի շրջանակներում Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլու հետ:

Պետնախարարը հանձնակտարին ներկայացրել է քաղաքացիական ինտեգրման ուղղությամբ Վրաստանի կառավարության ռազմավարությունն ու առաջնահերթությունները: Քեթևան Ցիխելաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարության համար կարևոր է ինչպես այլ ազգությունների լիարժեք ինտեգրումը, այնպես էլ ազգային ինքնության պահպանման խրախուսումը:

Այս համատեքստում հատկապես կարևորվել է էթնիկ լեզվի ուսուցման շարունակականության ապահովումը, ինչպես նաև պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքը յուրահատուկ է և մյուս համայնքներից առանձնանում է իր պատմական հետագծով:

Հանձնակատարն ընդգծել է, որ մեզ համար կարևոր է հայերի լիակատար ներգրավվածությունը բնակության երկրների հասարակություններին և հանրային կյանքի տարբեր բնագավառներին՝ միևնույն ժամանակ պահպանելով հայ ինքնությունն ու մշակույթը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Այսօր Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, զարգացման հեռանկարները:

Զարեհ Սինանյանը նշել է, որ Վրաստանի հայ համայնքի հետ աշխատանքում իր գրասենյակը կարևորում է ինքնության պահպանումն ու երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներին հայ բնակչության լիարժեք ինտեգրումը, հանրային ակտիվության մակարդակի բարձրացումը:

Դիտումների քանակը: 4354
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին