Ժամանակակից քանդակի ցուցահանդես

Ժամանակակից քանդակների ցուցահանդես

Սիրով հրավիրում ենք բոլոր արվեստասերներին ժամանակակից քանդակների ցուցահանդեսի բացման հանդիսավորարարողությանը, որը տեղի կունենա Ստեփանակերտի պատկերասրահում նոյեմբերի 16-ին, ժամը՝ 16:00-ին:

Ցուցահանդեսին կներկայացվեն երիտասարդ արվեստագետների աշխատանքները: Հեղինակ-մասնակիցներն են` Նաիրա Մխիթարյանը, Նազելի Գևորգյանը, Սոֆի Նազարյանը, Տաթև Ավետիսյանը, Յուլյա Սարգսյանը, Նարեկ Պետրոսյանը, Սյուզի Ղալթաղչյանը, Աննա Հարությունյանը, Էլեն Խալաթյանը, Դեյվիդ Դավուդյանը, Սամվել Սարգսյանը, իփան Մարգարյանը Ռուբեն Սիմոնյանը, Հայկուհի Համբարձումյանը, Աստղիկ Հովհաննիսյանը, Մանե Մկրտչյանը, Լուսինե Տկաչենկոն: Ցուցահանդեսին մասնակցելու համար հատուկ հրավիրված է քանդակագործ-արվեստագետ` Հայկ Թոքմաջյանը: Ցուցադրությունը նոյեմբերի 2-ին բացվել է նաև Գորիսում, որտեղ մեծ հետաքրքիրություն է առաջացրել քաղաքի արվեստային միջավայրում:

Կազմակերպիչ ԱՐՏ PR ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանի խոսքով. “Այս ցուցահանդեսի հիմնական նպատակը երիտասարդ արվեստագետներին Երևանից դուրս ներկայացնելն է, երիտասարդ քանդակագործներն այսպիսով կարող են ներկայանալ և շփվել տարբեր մշակութային միջավայրերում և անձամբ հաղորդակցվել տեղի արվեստասերների հետ: Աբստարկտ քանդակի միջոցով երիտասարդները փորձել են բարձրաձայնել այսօրվա ժամանակակից մարդուն հուզող բազմաթիվ հարցեր ու թեմաներ, որոնց հիմքում ազատության գաղափարն է”:

Ցուցադրությունը տևելու է մինչև նոյեմբերի 26-ը:

Դիտումների քանակը: 4973
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին