Զինծառայողները պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով

Armen-Sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով զինծառայողներ են պարգևատրվել, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողներ` Վյաչեսլավ Վալերևիչ Ոսկովսկին (թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ) և Վահագն Արամի Թումասյանը (թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ). պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (հետմահու):

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Տիգրան Արծվիի Աշոտյանը (թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ), Զոհրաբ Հրաչիկի Քոչարյանը (թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)) և Ցոլակ Սամվելի Խաչատրյանը (թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):

Դիտումների քանակը: 4429
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին