«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած 61 քաղաքացիներից 21-ը դեռ շարունակում են ստացիոնար բուժումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առավոտյան ժամը 8։00-ի դրությամբ պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի։
Զոհերից 4-ի ինքնությունը պարզված է՝ Միսակ Մարգարյան՝ ծնված 1964 թվականին, Անահիտ Մխիթարյան՝ 1967թ., Ջեմմա Նազարյան՝ 1960թ., Գայանե Ավետիսյան՝ 1966թ։
Անհետ կորած քաղաքացիների թիվը 16-ն է։
Այս պահի դրությամբ հրդեհը միայն պահեստի տարածքում է շարունակվում, մնացած մասերում այն մարված է։
Թողնել պատասխան