Զոհերն ավելանում են. Ադրբեջանին հանձնված տարածքներ

Թոզմիշլար

Թալիշի ուղղությամբ հերթական ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Դունիև Կամիլ Ալիբալա օղլուն (Duniyev Kamil Əlibala oğlu)։ Նրան այժմ տեղափոխել են զինհոսպիտալ, նրա ոտքն ամպուտացվել է։

Նշվում է, որ փոխգնդապետ Դունիևը զորամասի հրամանատար էր։ Ականի պայթյունից վիրավորվել են նաև զորամասի պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Հասան Ահմեդովը (Həsən Əhmədov), Էլշադ Օրուջովը (Elşad Orucov) և Մահարամ Աղաևը (Məhərrəm Ağayev):

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխգնդապետի վիրավորման լուրը ևս Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է։

Հիշեցնենք, որ Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մահվան ելքով ականների վրա առնվազն 14 ադրբեջանցի է պայթել, որ մասին տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ըստ որի նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ: Նույն  ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական անձ է վիրավորվել:

Այդ լույսի ներքո պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի իրականացվել:

Դիտումների քանակը: 4826
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին