Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

15503978857445

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ:

Այս առնչությամբ, ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, և Հայաստանը մտադիր է շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Դիտումների քանակը: 4555
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին