«Ցուցարարների հետ պայմանավորվածության վերանայումը» կամ «Կամո Աղաջանյանը նշանակվեց նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ»

Այսօր, փետրվարի 15-ին, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Կամո Աղաջանյանին որպես հատուկ հանձնարարությունների գծով նախագահի ներկայացուցիչ նշանակելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կամո Աղաջանյանը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության ոստիկանապետի պաշտոնը: Սակայն, հուլիսյան բողոքի ցույցերից հետո, երբ ցուցարարները պահանջում էին հեռացնել աշխատանքից 3 պաշտոնյանների, այդ թվում նաև Կ. Աղաջանյանին` ոստիկանապետը հրաժարական տվեց:

Իր հրաժարականը Կամո Աղաջանյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Վերջերս տեղի ունեցած բողոքի ալիքը մտորելու առիթ տվեց բոլորիս, և իմ մտահոգության պատճառն ոչ միայն իմ հրաժարականի պահանջն էր, այլև երկրի ներքին անվտանգությունը վտանգի չենթարկելը և խուսափելը ներքաղաքական ճնշումներից»:

Դիտումների քանակը: 6253
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին