Զոհված զինծառայողի ընտանիքն իրականացնում է որդու երազանքը

received_986864045248094

Տիգրան Սահակյանը 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է։ Մինչ ծառայության մեկնելը նա ուներ նպատակ Մասիս սարի դիմաց հայ-թուրքական սահմանին կից կառուցեր մեծ այգի։ Քանզի երկիրը սկսում են շենացնել և ծաղկեցնել սահմանից, այլ ոչ թե կենտրոնից։ Տիգրանի երազանքը բոլորին հասանելի դարձնելու և իրականացնելու համար գրվեց իր մասին պատմող «Նոտագրված Եռագույն» գիրքը։ Գիրքը անմահացնում է ոչ միայն Տիգրանի, այլ նաև հայրենիքի համար բոլոր նահատակվածների հիշատակը։ 44-օրյա պատերազմը խլել է մեզանից հեռացած մատաղ սերնդի երազանքները: Պատերազմում զոհված տղաներից մեկն էլ Տիգրան Սահակյանն էր: Հայրենիքի պաշտպան՝ շարքային զինվոր Տիգրան Գրիգորիի Սահակյանը ծնվել է 2002թ. հունվարի 26-ին Արմավիր մարզի Վարդանաշեն գյուղում, հողագործի ընտանիքում։ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտակերտում, իսկ սեպտեմբերի 3-ից՝ Մատաղիսում։ Տիգրանը իր մարտական ընկերների հետ չնայած որ նորակոչիկներ էին, մոտ վեց օր մասնակցել են Թալիշի պաշպանական մարտերին, ինչի շնորհիվ Թալիշում դեռևս ողջ մնացած զինվորները կարողացան դուրս գալ ծուղակից։ Հոկտեմբերի 2-ին թիկունքը ապահովելով, օգնել են, որ Մատաղիսում տեղակայված զինվորները (300 հոգուց ավելի) խմբերով դուրս գան, փրկվեն սպառնացող մոտալուտ շրջափակումից։ Տղաները փրկվել են, իսկ տասից ավելի հերոսաբար կռվող նորակոչիկները իրենց հրամանատարի հետ երկու անգամ ընկել են շրջափակման մեջ։ Մի կերպ ճեղքելով օղակը՝ գիշերով, տեղատարափ անձրևի տակ 20-25 կմ քայլելով Մատաղիս-Մարտակերտ ճանապարհով, լուսաբացին ընկել են թշնամու հրթիռակոծման տակ։

Դա չարաբաստիկ հոկտեմբերի 3-ն էր։ Վաղ առավոտ ազերիների օդուժը ուժգին հարվածներով անընդհատ ռմբակոծում է անպաշտպան, երկար, դժվարանցանելի ճանապարհից հոգնատանջ, քաղցած պատանիներին։ Հենց այստեղ էլ անմահանում են 18-ամյա հայրենյաց պաշպաններ Տիգրան Սահակյանը, Արմեն Գրիգորյանը և Նարեկ Երիցյանը։

Տիգրանը հետմահու արիության և խիզախության համար պարգևատրվել է «Մարտական ծառայություն», ինչպես նաև 6-րդ պաշտպանականի անձնուրաց պաշտպան մեդալներով։

Տիգրանի ընտանիքը, որոշել է գրքի վաճառքից կուտակված գումարով իրականացնել որդու երազանքը և կառուցել այգի: Ընտանիքը որոշել է այդ այգու ամեն ծառ անվանակոչել 44-օրյա պատերազմում նահատակված մեր քաջ հերոսների անվամբ։

Տիգրանը փոքրուց մեծացել է Մասիսը իր աչքի առաջ ունենալով, և ակնհայտ է, որ Մասիսը իր դերը թողել է Տիգրանի արժեհամակարգի վրա։ Տիգրանը ոգեշնչվում էր Մոնթեով և նրան հենց այդպես էլ կոչում էին` «Մատաղիսի Մոնթե»։

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 4396
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին