16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Հունվարի 5-ին Երևան քաղաքի  Սայաթ-Նովա փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 16-ամյա աղջկա դի։

Այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել ՔԿ խոսնակը։

«Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:», — գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Դիտումների քանակը: 4697
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին