Երևանում 16-ամյա աղջիկ է խեղդամահ եղել

1530982107-0396

Հունվարի 5-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Հայաստանի մայրաքաղաքում:

Համաձայն Shmashyan.com-ի հրապարակման՝ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում շտապօգնության անձնակազմը ոստիկանություն հաղորդում է տվել, որ իրենք կանչով մեկնել են Սայաթ-Նովա փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերվել է աղջկա դին:

Դեպքի վայր ժամանած, ոստիկանները և քննիչները անկողնում հայտնաբերել են 16-ամյա Ս.Կ.-ի դին: Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն, վերջինս խեղդամահ է եղել:

Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դիտումների քանակը: 4718
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին