Ֆրանսիան ՌԴ-ի հետ սերտ կապի մեջ է հայ-ադրբեջանական լարվածությունը թուլացնելու համար

Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանն ու անցյալ տարի աշնանը երկու երկրների միջև հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների կարգավորմանը: Այդ մասին հաղորդում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ, մտադիր է շարունակել ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը թուլացնելու համար: Հայտարարությունը կատարվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ Ռուսաստանի և Գերմանիայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի հետ հեռախոսային խոսակցություններից հետո:

Լե Դրիանը նաև հիշեցրել է Ֆրանսիայի պատրաստակամությունը` շարունակելու այդ նպատակով Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որում ներառված է նաև ԱՄՆ-ը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նրանց ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Դիտումների քանակը: 4284
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին