400 տոննա մարդասիրական բեռով բեռնատարը Երևանից կմեկնի շրջափակված Արցախ

Հումանիտար բեռ

19 բեռնատարներ, Արցախի համար նախատեսված Հայաստանի մարդասիրական օգնությամբ, կանգնած են Երևանում՝ Արտգործնախարարության շենքի դիմաց և սպասում են հումանիտար օգնությունն արցախցիներին հասցնելուն։ Այդ մասին հայտնում է «Հրապարակ օրաթերթ»։

«Մեր տեղեկություններով՝ առավոտյան նախարարություն են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված դեսպանները, որոնց հետ քննարկել են ինչպես տեղափոխել այդ բեռները։ Դեսպաններն անձամբ իջել, ավտոմեքենաները ստուգել են, տեսել, թե ինչ են պատրաստվում տեղափոխել Արցախ։ Նաև հայտնի չէ, թե ինչպես են այդ բեռները անցնելու Հակարի կամրջով»,- նշում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը:    Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյան հայտնել է  որ ուղարկվող 19 բեռնատարներում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

Դիտումների քանակը: 3961
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին