Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ խաղաղապահ զորաամիավորման մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,–ասված է ՌԴ խաղաղապահ զորամիավորման մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է, որ ուղեկցել է ադրբեջանական ԶՈՒ-ի երկու շարասյուն՝ մեկը Մատաղիս — Գետավան — Վանք երթուղով, իսկ մյուսը հակառակ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում հաստատվում էր Ադրբեջանի կողմից շփման գծի հատելու փորձը և նշվում էր, որ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Թողնել պատասխան