Վավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոն), Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի արժանացել է միանգամից 2` «Լավագույն ֆիլմ» և «FIPRESCI» մրցանակների։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմի գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է. «Ֆիլմը թափանցող լույս է, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին աշխարհը` անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս տեսնել այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել»։
Երիտասարդ հայ ռեժիսորի ստացած հաջորդ մրցանակը կինոքննադատները և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը որակվել են որպես ֆիլմ, որը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին։
«Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու ջանքով»,–ասել են կինոքննադատները:
Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի անվանումը 44-օրյա պատերազմում նրա զոհված եղբոր՝ Սողոմոնի մարմնին տրված համարն է, ով անհետ կորել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Երիտասարդ ռեժիսորը, օգտագործելով իր հեռախոսի տեսախցիկը, նկարահանել է եղբոր որոնման ողջ գործընթացը և փաստագրել այն փորձառությունները, որոնց միջով նա և իր ընտանիքը ստիպված էին անցնել:
Վեց ամիս անց եղբոր ոսկորները հայտնաբերվել են, սակայն պարզելու համար, թե արդյոք դրանք իսկապես Սողոմոնի մնացորդներն են, անհրաժեշտ է եղել ԴՆԹ թեստ անցկացնել։ Ընտանիքը ստիպված է եղել մեկուկես տարի սպասել արդյունքներին։
Թողնել պատասխան