Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Հայաստանից Լաչինի [Բերձոր] ճանապարհով 18 մարդ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ` ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով։ Այդ մասին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է Sputnik Արմենիա լրատվական գործակալությանը։
Մեր տեղեկություններով տեղափոխվածներից 13-ն անչափահաս են։ Նրանց դիմավորել են «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում։
Հավելենք, որ երեխաների խումբը Երևան էր մեկնել ներկա գտնվելու մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այսօր Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել 3 հիվանդներ։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 49 հիվանդ։
Թողնել պատասխան