ԱԱԾ-ն բացահայտել է երեք տասնյակ հայ երեխաների ապօրինի որդեգրում Իտալիայի քաղաքացիների կողմից

fdda177b45041adb41e4d3e5adc516fa

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մի սխեմա, որով ավելի քան երեք տասնյակ հայ երեխաներ են ապօրինի որդեգրվել Իտալիայի քաղաքացիների կողմից: Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հայտնում է ԱԱԾ- ի մամուլի ծառայությունը:

Ըստ գործի նյութերի՝ Հայաստանի երկու քաղաքացի, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, կազմակերպել են օտարերկրյա քաղաքացիների կողմից ապօրինի որդեգրումները:

Ծննդատան տնօրենը և մի շարք աշխատակիցներ 2016-2018թթ. ժամանակահատվածում ստիպել են տասնյակ կանանց, ովքեր անձնական կամ սոցիալական պատճառներով մտադրվել էին դիմել հղիության արհեստական դադարեցմանը՝ ծննդաբերել, հրաժարվել երեխաներից և ստորագրել իրենց որդեգրման թույլտվությունը:

 ՀՀ քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու գործընթացը խոչընդոտվել է՝ խախտելով “տանը” որդեգրման գերակայության սկզբունքը:

Դիտումների քանակը: 4993
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին