Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

Abbas-Araqchi-1280x720

Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի նախաձեռնության մասին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր Բաքվում է:
«Վերջ դնել Ադրբեջանի հողերի «օկուպացմանը», պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, որոնք համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
Նա նաև ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկն իրանական ծրագրի մեկ այլ առանցքային մասն են՝ ընդգծելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել իր ծրագրի շուրջ:
Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա։

Դիտումների քանակը: 4471
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին