Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա — Վայլեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1C3C542D-214A-4690-84ED-EF7447648609_w1023_r1_s

Ինչես արդեն նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում պաշտոնական Բաքուն  արգելել էր «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի Ալբերտ Վայլերի մուտքն Ադրբեջան պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Պատվիրակությունն այցելեց Թբիլիսի, Երևան, իսկ այսօր առավոտյան մեկնեց Բաքու առանց Ալբերտ Վայլերի, նա մնաց Երևանում:«Այո, դա [պաշտոնական Բաքվի որոշումը] անդրադառնալու է գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, այն միանշանակ իր ազդեցությունն է ունենալու: Եվ եթե հետևել եք՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով արդեն իսկ այդ ազդեցությունը նկատելի է դառնում»,- ասաց գերմանացի պատգամավորը «Ազատության» հետ հարցազրույցում:

Ըստ Վայլերի, պարզ չէ, թե նման քայլով Ադրբեջանն ինչ ուղերձ է ցանկանում հղել․ «Այդ մասին պետք է հարցնել Ալիևին»։

Վայլերի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան: «[Պաշտոնական Բաքվի այս որոշմանը] Գերմանիայի իշխող ուժի ներսում տարբեր էին արձագանքները: Մասնավորապես, պահպանողականներն ասացին, որ պետք է չեղարկել Անգելա Մերկելի այցն Ադրբեջան: Կային այնպիսիք, ովքեր նշեցին՝ եթե չգնանք Ադրբեջան, կզրկվենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, իսկ Գերմանիան աջակցում է այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի՝ մենք պետք է գնանք: Խոսեցի նաև կանցլեր Անգելա Մերկելի հետ, ի վերջո որոշեցինք գնալ Բաքու, խոսել, որպեսզի ցույց տանք, որ շահագրգռված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»,- ասաց Վայլերը:

Ավելի  մանրամասն  տեսանյութում․

Դիտումների քանակը: 4744
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին