Ադրբեջանական բանակի կորուստները

72603904_532855704226003_8634689723182350336_o

Համացանցում հայտնվել են տվյալներ ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ։

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը» (Caspian Defense Studies Institute – CDSI) ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել, որոնք ձեռք են բերել ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում:
Այսպիսով ՝ 2019թ 11 ամիսների ընթացքում (մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ) Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 46 զինծառայող, որից 12 սպա, 3 ենթասպա, 2 կրտսեր սերժանտ, 24 ժամկետային և 5 պայմանագրային զինծառայողներ ։
Մարտական կորուստները կազմում են 9 հոգի, իսկ ոչ մարտական կորուստները՝ 37 ։
Նրանցից 40-ը՝ պաշտպանության նախարարության, 6-ը՝ պետական սահմանապահ ծառայության զինցառայողներ են։
Պաշտպանության նախարարությունը 40 դեպքերից թաքցրել է 28-ը, սահմանապահ ծառայությունը` 6-ից 4-ը։
9 զինծառայողներ ոչնչացվել են հայկական զինված ուժերի կողմից, 1-ը սպանվել է սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ, 4-ը՝ մահացել են հիվանդության պատճառով, 2-ը՝ ինքնասպան են եղել, 3-ը՝ մահացել են են դժբախտ պատահարի հետևանքով (2-ը ցրտահարվելու, 1-ը հոսանքահարվելու հետեանքով), 12 -ը սպանվել են անհայտ հանգամանքներում, 4-ը ականի պայթունից,1-ը ավիապատահարի հետևանքով, 7-ը ՃՏՊ հետևանքով, 2-ը անզգուշության և 1 ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում։
9 ամիսների ընթացքում վիրավորվել են 18 զինծառայողներ, որոնցից 5-ը՝ հայկական զինված ուժերի արձակած կրակից, 8-ը արկի պայթունից, 4-ը սահմանախախտների հետ փոխհրաձգության ժամանակ և 1-ը անհայտ հանգամանքներում։
Չնայած նրան, որ CDSI թվերը հիմնականում վերցվել են բաց աղբյուրներից (սոցիալական ցանցեր, ընդդիմադիր լրատվամիջոցներ, հարազատներից ստացված տեղեկություններ, փորձագետներ և այլն) և էապես տարբերվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներից, այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների թիվն իրականում ավելի մեծ է”,- գրել է իր Ֆեյսբուքյան էջում օգտատեր Ալեն Ղուլյանը և նշել, որ սա ադրբեջանական կողմի հետազոտության տվյալներն են՝ իրականում կորուստները շատ ավելին են։

Դիտումների քանակը: 4804
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին