Ադրբեջանցի դիվերսանտը կալանավորվել է

ah_qk_babaev_shabat.am

ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկը մտած ադրբեջանցի Ջամիլ Բաբաևը կալանավորվել է։ Նման հայտարարություն է տարածել ԱՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրոթյունում նշվում է, որ օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին զինված ադրբեջանցի դիվերսանտը ներ է խուժել Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու անչափահաս երեխաներն են եղել։ Վերջիններիս սպառնալով ադրբեջանցին ուտելիք և ծխախոտ է պահանջել։

Դիտումների քանակը: 4011
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին