ՀՀ-ն պետք է փոխհատուցի Ալեքսանդր Արզումանյանին. ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ «Մարտի 1»-ի գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում գրություն է կատարել նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

«Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրել ենք ես և Վահե Գրիգորյանը»,– գրել է Սիմոնյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով եռամսյա ժամկետում ՀՀ պետական բյուջեից Ալեքսանդր Արզումանյանին կտրամադրվի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։

Գործն առնչվում է Արզումանյանի կալանավորմանը 2007 թվականի մայիսին, այդ ժամանակ նա ակտիվ մասնակցում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին նախորդող հավաքներին։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իր կալանավորման հիմքերն անբավարար են եղել։

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին