Տեր-Պետրոսյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

FB_IMG_1612793900328

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին:

Ինչպես հաղորդում է կուսակցության խոսնակը` ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

Դիտումների քանակը: 4066
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին