Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ

20210919_122538

Շուշիի շրջանում Արցախի Պաշտպանության բանակի մարտական հենակետերի գնդակոծման, ՊԲ երկու զինծառայողի վիրավորվելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան հաղորդում է տարածել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

«Սեպտեմբերի 17-ին Շուշայի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ երեք գնդակոծում։ Հայկական կողմի տեղեկատվությամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծման հետևանքով վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների երկու զինծառայողներ», — գրել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը` հավելելով, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է իրականացնում կողմերի մասնակցությամբ։

Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ

Հիշեցնենք, որ միջադեպի մասին ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով միայն մեկ վիրավորի մասին։

Դիտումների քանակը: 4520
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին