Ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Տրակտոր

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ են արձակել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ»– ասվում է հաղորդագրության մեջ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել եմ։

Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։

Դիտումների քանակը: 3892
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին