Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Կրակոցների հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ժամը 02։25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Դիտումների քանակը: 4098
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին