Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել հայկական դիրքերի վրա

Ադրբեջանցիները դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նշում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի, Շուշիի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այն Արցախի ՊԲ-ի կողմից որակվել է որպես հերթական ապատեղեկատվություն, մինչդեռ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել էին հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3943
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին