Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան

ՀԱՊԿ

Այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում նման հայտարարություն է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստացի մինչ օրս կազմակերպության անդամ պետություններին չի հաջողվել որոշում կայացնել Ադրբեջանի ագրեսիային ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ–ի վարկանիշին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Իմ գնահատմամբ` սա Հայաստանի ամենամեծ անհաջողությունն էր որպես ՀԱՊԿ նախագահող երկիր»,- նշել է Փաշինյանը։

Վերջինս նաև նշեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ–ում Հայաստանի նախագահությունը։ Այս շրջանը բավական հագեցած էր, քանի որ նշում էին ՀԱՊԿ–ի պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ–ի ստեղծման 20-ամյակը։

«Ցավոք, մեր տրամադրությունն այնքան էլ հոբելյանական չէ։ Վերջին 2 տարում Հայաստանն առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ագրեսիայի է ենթարկվել»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը խոսեց նաև հաջողություններից` օրինակ բերելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարդ Տոկաևի՝ ընթացիկ տարվա հունվարին երկրում իրավակարգի վերականգնման հարցում աջակցելու խնդրանքը. «Այս դեպքում մենք մեկ գիշերվա ընթացքում հարցը լուծեցինք, ինչը թույլ տվեց Ղազախստանին խուսափել ներպետական քաոսից»։

Վարչապետը նշեց նաև, որ այսօրվա նիստի օրակարգը հագեցած է։ Նա հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի համաձայնեցնել իրենց մոտեցումները, հասնել արդիական խնդիրների շուրջ համակարգված հավաքական փոխգործակցության:

Դիտումների քանակը: 3856
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին