Տոկաևի կարծիքով ՌԴ ջանքերի շնորհիվ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը կկարգավորվի

Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Այդ մասին Տոկաևը հայտարարել է Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում։

Վերջինս պաշտպանել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերը։

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը բացառապես քաղաքական -դիվանագիտական ճանապարհով, և կողմերը խաղաղ պայմանագրի ստորագրմանը կհասնեն»,- նրա խոսքը մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր Երևանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Դիտումների քանակը: 3841
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին