Պուտինն առաջարկել է վավերացնել ՀԱՊԿ-ում «համակարգող պետություն» ստեղծելու արձանագրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» կարգավիճակի ստեղծում։ Այդ «համակարգող պետության» հովանու ներքո են ձևավորվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։

Փոփոխության համաձայն՝ «խաղաղության ապահովմանն ուղղված ՄԱԿ-ի առաքելություններին մասնակցելու համար՝ հավաքական խաղաղապահ ուժերը ստեղծվում են համակարգող պետության հովանու ներքո»։ «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները սահմանվում են համաձայնագրում, որը համակարգող պետությունը կնքում է ՄԱԿ-ի լիազոր մարմնի հետ», — նշված Է փաստաթղթում:

ՀԱՊԿ-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերին ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

Դիտումների քանակը: 3886
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին