ՀԱՊԿ-ի ներուժը դաշնակիցների անվտանգության համար Ռուսաստանը կավելացնի

Մոսկվան նպատակ ունի զարգացնել ՀԱՊԿ-ի կարողությունները՝ երաշխավորելու Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը։

«Մենք նպատակ ունենք ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության համակարգը՝ զարգացնելով դրա կարողությունները՝ ի շահ Ռուսաստանի և նրա դաշնակիցների»,- նշել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերին ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը։ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։

Դիտումների քանակը: 4025
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին