Պաշտոնական Թուրքիան անդրադարձել է Bayraktar-ների թեմային

Պաշտոնական Թուրքիան անդրադարձել է Ուկրաինա մատակարարված Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների թեմային։ Այդ մասին հայտնում է Ermenihaber լրատվական գործակալությունը։

Փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մեկնաբանելով թեմայի վերաբերյալ Արևմտյան մամուլի հրապարակումները նշել է, որ մատակարարումը Թուրքիայից օգնությունը չէր, այլ Ուկրաինայի կողմից արված գնում էր մասնավոր ընկերությունից։

«Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ Bayraktar TB2 ԱԹՍ-ներ է գնել»,- նշել է պաշտոնյան։

Ինչպես նշում է աղբյուրը մեկնաբանությունը արվել է թուրքական իշխանամերձ «Sabah» լրատվամիջոցի խնդրանքով:

Դիտումների քանակը: 3610
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին