Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ֆրանսիական պատվիրակության այցն Արցախ

az_france_flag

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի գլխավորած պատվիրակության Ստեփանակերտ կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է՝ նշելով, որ Բաքուն դա գնահատում է որպես տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը խաթարող քայլ:

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին առաջին անգամ չէ, որ անօրինական կերպով այցելում է Ադրբեջան: Նա հայտնի է իր մոլի հակաադրբեջանական դիրքորոշմամբ: Պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր արգելված է Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու պատճառով: Ֆրանսիայի Արնուվիլ քաղաքի քաղաքապետը, որն ուղեկցում էր Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամին այդ անօրինական այցի ընթացքում, նույնպես կզրկվի Ադրբեջան մուտք գործելու իրավունքից»,- հայտարարել է Աբդուլլաևան: Նրա խոսքով՝ ֆրանսիական պատվիրակության նման «անպատասխանատու և սադրիչ վարքն անթույլատրելի է և խաթարում է տարածաշրջանում հետպատերազմյան խաղաղաշինության ջանքերը»։

Դիտումների քանակը: 4178
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին