Ամերիկացի կոնգրեսական Թեդ Լյուն իր պաշտոնական էջում գրառում է կատարել Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը գրել է.
«Խիստ մտահոգված եմ Հայաստանի տարածքի Սև լճի շրջանում ադրբեջանական զորքի ներխուժման մասին տեղեկությամբ: Եթե տեղեկությունները հաստատվեն, ապա Ադրբեջանի գործողությունները և՛ Հայաստանի ինքնիշխանության, և՛ միջազգային իրավունքի խախտում են: Կոչ եմ անում Ադրբեջանին՝ անհապաղ հետ քաշվել և վերջ դնել թշնամական գործողություններին, որոնք խաթարում են խաղաղ երկխոսության և բանակցության նպատակները»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:
Թողնել պատասխան