Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեցին Սարսանգի ջրամբար

Սարսանգ

Օգոստոսի 22-ին «Մելիորացիա և ջրային տնտեսություն Ադրբեջան» ԲԲԸ-ի ներկայացուցիչները տեղի մասնագետների մասնակցությամբ զննել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը։ Այդ մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլից։

Աղբյուրը գրում է, որ այցի նպատակն էր Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգ անցկացնելը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթար գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի սահմանումը և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու հիմք ստեղծելը: Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխման և դրա մատակարարման վերականգնումն ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Նշվում է, որ հանդիպումն ու բանակցություններն անցել են փոխըմբռնման և կառուցողականության մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ նման հանդիպումները կշարունակվեն նաև ապագայում։

Դիտումների քանակը: 4406
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին