Հայաստանի անկախության հռչակագիրը 32 տարեկան է

Այսօր լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարին:

«Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչև օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»,– օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»:

Նշենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Ըստ այդմ, խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հավելենք նաև, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Դիտումների քանակը: 3921
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին