Փաշինյանը ԵԽ նախագահին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ ֊ԵԽ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցում ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Փաշինյան–Միշել–Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

ՀՀ վարչապետն ու Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ քննարկել է նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանի իրագործման ընթացքը:

Որոշ տվյալներով եռակողմ հանդիպումը կմեկնարնի հայկական ժամանակով 21։00-ին։

Դիտումների քանակը: 3972
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին