Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից` հավելելով, որ հայկական կողմը կորուստ չունի:

«Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»,- նշում են ռազմական գերատեսչությունից:

Տեղեկացնենք, որ այսօր ադրբեջանական մամուլը ևս տեղեկություն է տարածել, համաձայն որի հայկական կողմը կրակել է Քարվաճառի բնակավայրերի և  2 մարտական ​​մեքենաների ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3838
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին