ԱՄՆ կոնգրեսականներն Արցախի հարցով դիմել են Պետքարտուղարությանը և USAID-ին

20220903_004515

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Դինա Տիտուսը, Դեյվիդ Վալդաոն, Ջեքի Սփիրը և Ադամ Շիֆը նամակ են հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին և Միջազգային զարգացման գործակալությանը (USAID)՝ կոչ անելով նրանց անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) առկա ճնշող հումանիտար ճգնաժամին:

Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ Պետքարտուղարությանը և ՄԶԳ-ին էապես ավելացնել ֆինանսավորումը, որն ուղղակիորեն կօգնի Արցախի հայ բնակչությանը, ներառյալ օգնությունը բնակարանային, սննդի անվտանգության, ջրի և սանիտարական մաքրման, առողջապահության, վերականգնման և ականազերծման հարցերում։ Ընդգծվել է Բերձորի, ինչպես նաև պատմամշակութային ժառանգությունների հարցերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆն Արցախի անկախության 31-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ են հղել արցախցիներին։

ԱՄՆ կոնգրեսականներն Արցախի հարցով դիմել են Պետքարտուղարությանը և USAID-ին

«Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին:

Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը դրդում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար:

Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո: Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան: Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»,- ասվում է ուղերձում։

Դիտումների քանակը: 3847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին