Ադրբեջանին կոչ ենք արել ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Բորել

Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։

Արտգործնախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անվտանգ և ազատ տեղաշարժը։

«Մենք կոչ ենք արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք]»,- ասել է Բորելը։

Դիտումների քանակը: 3855
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին