Ադրբեջանն անջատել է Արցախի գազամատակարարումը

Screenshot_20221213-191804_Twitter

Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգից ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ադրբեջանն անջատել է Արցախի գազամատակարարումը

Նշենք, որ Հայաստան–Արցախ գազատարն անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։

«Դրան զուգահեռ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է ամբողջական շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,– գրել է Ստեփանյանը։

Գազամատակարարման դադարեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը։

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Իրավիճակի մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի հանրությանը»,– նշել է տեղեկատվական շտաբը։

Դիտումների քանակը: 4025
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին