Սեպտեմբերի 28-ին Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս երեք ծառայողի աճյուն: Այդ մասին հաղորդում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Համաձայն հաղորդագրության աճյունի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշվում է նաև, որ որոնումների իրականացման առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Սեպտեմբերի 28-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1673 աճյուն:
Թողնել պատասխան