Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հունվարի 24-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքներն Արցախի օկուպացված հյուսիսային թևում` Մատաղիսի ուղղությամբ, արդյունք չի տվել։

Սակայն, առավոտյան Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում Որոտանի հատվածում զոհված ևս մեկ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 24-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1707 աճյուն:

Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Դիտումների քանակը: 3934
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին