Ադրբեջանը հերքում է փաստված բաները. Արմեն Գրիգորյան

Գրիգորյան հաջիև

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի արձագանքին, հայտարարեց, որ Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում ներկա է եղել նաև ամերիկյան կողմը և ողջ այդ գործընթացն արձանագրվել է։

«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,- շեշտել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ընդգծե է նաև, որ շարունակելու են աշխատանքները՝ հասկանալու, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ կստեղծեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։

Դիտումների քանակը: 4027
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին