Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշում է, որ ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ- հաղորդագրություն էր տարածել, որ հայկական խողմը կրակել է Քարվաճառի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3964
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին