«Հայաստանը Լաչինի միջանցքը օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Բաքվու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի կոզմից այսօր Բաքվում կատարած հայտարարութկանը։
«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանը այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի», — պնդել է Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ 2021 թվականին Ղարաբաղում «տեղադրված ականները» այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։
«Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները և չի կատարում Ադրբեջանի տարածքից բոլոր հայկական զինված կազմավորումների դուրսբերման պարտավորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Բայրամովի հայտարարությանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձագանքել է իր թվիթերյան միկրոբլոգից։
«Ադրբեջանն Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է ականներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, որպեսզի ցույց տա գործընկերներին և կեղծ հիմքեր ստեղծի Լաչինի միջանցքը վիճարկելու համար»,–գրել է Մարուքյանը։
Թողնել պատասխան