Հայաստան-Կիպրոս համատեղ զորավարժությունները «սադրանք» է. Թուրքիայի ԶԼՄ

Թուրքական իշխանամետ Haber Global հեռուստաալիքն անդրադարձել է Կիպրոսում ՀՀ ԶՈՒ մասնակցությամբ տեղի ունեցող զորավարժություններին` այն «սադրանք» անվանելով:

«Հարավային Կիպրոսը նոր սադրանք է կատարել` հայկական բանակի հետ համատեղ վարժանքներ է կազմակերպել (կղզու) հունակիպրական հատվածում։ Կրկին ակնառու է Կիպրոսի հունական կառավարության անկեղծության բացակայությունը Կիպրոսի խնդրի լուծման հարցում։ Տարիներ շարունակ Ադրբեջանի տարածք ներխուժած հայկական բանակի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեցին՝ նոր հարված հասցնելով կղզում երկկողմ բանակցություններին»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 14-18-ը Կիպրոսի Ազգային գվարդիայի ուժերը և Հայաստանի զինված ուժերը համատեղ անցկացրել են «Արծաթե նիզակ 2022» փոքրածավալ հատուկ գործողությունների զորավարժություններ։

Կիպրոսի Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ զորավարժությունների սցենարը ներառել է տարբեր տեսակի անհատական և խմբակային կրակոցներ, ինչպես նաև մարտադաշտում առաջին օգնություն ցուցաբերելու գծով անձնակազմի վերապատրաստում։

Դիտումների քանակը: 3790
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին