Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը․ Միրզոյան

Լաչինի միջանցքն արգելափակելով` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է ստեղծում, այդ քայլը միտված է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտմանը։ Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

«Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում»,– համաձայն արտաքին գերատեսչության մամուլի ծառայության այդ մասին ահազանգել է Միրզոյանը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Դիտումների քանակը: 3794
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին