Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Լաչինի միջանցքի խնդրին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Համաձայն աղբյուրի` Միրզոյանը Կլաարի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այդ ամենի հումանիտար հետևանքների մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:

Դիտումների քանակը: 3838
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին