Բժիշկների համաշխարհային ասոցիացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հումանիտար ճգնաժամին

WMA

Բժիշկների համաշխարհային ասոցիացիան (World Medical Association) Հայաստանում հումանիտար ճգնաժամում հայտնված հազարավոր քաղաքացիական անձանց օգնելու հրատապ գործողությունների կոչ է անում: Այդ մասին հայտարարություն է տարածվել WMA պաշտոնական կայքէջում։

Կազմակերպությունը նշում է, որ ճգնաժամը Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի արգելափակման հետևանք է, որը հանգեցրել է ավելի քան 120 հազար մարդու՝ բժշկական օգնությունից զրկվելուն:

«Արդյունքում, հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կարողանում ստանալ պարենի մատակարարումներ ու բժշկական օգնություն, իսկ տարածքում գտնվող հիվանդները չեն կարողանում տեղափոխվել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հիվանդանոցներ»,- նշված է հաղորդագրությունում:

WMA խորհրդի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտարարել է.- «Հիվանդները մահվան վտանգի տակ են, քանի որ չեն կարողանում ստանալ իրենց դեղորայքը և չեն կարող հասնել հիվանդանոց: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով՝ հումանիտար ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար։ Սա կարևորագույն ճանապարհ է կենսական նշանակություն ունեցող պարենի և բժշկական պարագաների մատակարարումների համար»:

Բժիշկների համաշխարհային ասոցիացիան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հումանիտար ճգնաժամին

Դիտումների քանակը: 3956
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին